Կայքից գնում կատարելուց առաջ ծանոթացեք սույն պայմաններին։ Սա համաձայնագիր է Ինտերնետ-խանութի և կայքի այցելուի, այսուհետ՝ Գնորդի, միջև։

  1.Հիմնական դրույթները

 1.1 Սույն Համաձայնագիրը կնքվում է գնորդի եւ Ինտերնետ-խանութի միջեւ ապրանքը պատվիրելու պահին: Գնորդը հաստատում է իր համաձայնությունը սույն համաձայնագրով սահմանված պայմաններին` նշելով վանդակը «ծանոթացել եմ և համաձայն եմ պայմաններին»:

 1.2 Գնորդը կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կարող է ընդունել եւ վճարել առաքված ապրանքների դիմաց համաձայնագրով սահմանված կարգով եւ պայմաններով:

1.3 Ինտերնետ-խանութը կարող է սույն համաձայնագրում փոփոխություններ իրականացնել յուրաքանչյուր պահի՝ թարմացնելով տվյալները կայքում:

2. Կայքի ապրանքատեսականու մասին

2.1 Կայքում նկարների միջոցով ներկայացված են ձեռագործ աշխատանքներ։

2.2 Յուրաքանչյուր արտադրանքի մասին պատկերացում կազմելու համար, բացի նկար(ներ)ից, առկա են հավելյալ տեղեկություններ։

2.2.1 Անհրաժեշտության դեպքում Ինտերնետ-խանութը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ՝ Գնորդի կողմից նման հարցում ունենալու դեպքում:

3. Ապրանքը գնելու կարգը

3.1 Գնորդը կարող է պատվիրել ներկայացված արտադրանքը՝ պատվերն իրականացնելով հետեւյալ եղանակներով՝ հեռախոս, էլեկտրոնային փոստով կամ կայքի միջոցով: Կայքում պատվերի ձեւակերպման մասին ամբողջական տեղեկատվությունը առկա է «Ինչպես պատվիրել» բաժնում:

3.2 Պատվերի ձեւակերպումից հետո Գնորդի էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաշիվ, որտեղ ներկայացված են ընտրված արտադրանքի անվանումը ու գինը: Ինտերնետ-խանութի աշխատակիցը կապ է հաստատում Գնորդի հետ (պատվերի էջում վերջինիս թողած կոնտակտային տվյալներից մեկի միջոցով՝ հեռախոսահամար/էլ․հասցե) պատվերը հաստատելու նպատակով:

3.3 Պատվիրված արտադրանքի գնի փոփոխության, ոչ առկա լինելու և այլ ծագած խնդիրների դեպքում Ինտերնետ-խանութի մենեջերը Գնորդի կոնտակտների միջոցով կապվում և հայտնում է դրա մասին:

3.4 Գնորդը իրավունք ունի հրաժարվել պատվիրված արտադրանք(ներ)ից նախքան առաքումը՝ նախապես տեղեկացնելով վաճառողին (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով):

4. Առաքման պայմաններ

4.1. Կայքում պատվիրված արտադրանք(ներ)ի առաքումը իրականացվում է Ինտերնետ-խանութի կողմից Երևան քաղաքում և մարզերում:

4.2 Մարզերում առաքում իրականացնելու պայմանները քննարկվում են առանձին յուրաքանչյուր պատվերի ժամանակ:

4.3 Արտադրանքի առաքումը իրականացվում է մեկ օրվա ընթացքում․ հստակ ժամկետների/ժամի մասին Ինտերնետ-խանութի աշխատակիցը և Գնորդը պայմանավորվում են առանձին:

4.4 Գնորդը պետք է Ինտերնետ-խանութի աշխատակցի-առաքողի ներկայությամբ ընդունի պատվերը:

4.5 Արտադրանքի վաճառքի փաստը կայացած է վճարման պահին:

5․ Պատվերի վճարումը

5.1 Գնորդը փոխանցում է պատվերի գումարը Ինտերնետ-խանութի աշխատակցին-առաքողին:

5.2 Պատվերի վճարումը կատարվում է միայն ՀՀ դրամով:

6. Պատվիրված արտադրանքի վերադարձը

6.1 Գնորդը իրավունք ունի հրաժարվել արտադրանքից՝ ստանալու պահից երկու օրվա ընթացքում:

6.2 Արտադրանքի վերադարձը չի ընդունվում, եթե չի պահպանվել նրա տեսքը, սպառողական հատկությունները:

6.3 Արտադրանքի վերադարձման դեպքում Ինտերնետ-խանութը ետ է փոխանցում պատվերի գումարը: