Nareni.com-ը, կարևորելով կայքի այցելուների վստահությունը, սահմանել է տվյալ գաղտնիության քաղաքականությունը։ Կայքը հավաքագրում և օգտագործում է Ձեր անձնական տվյալները՝ պաշտպանելով դրանց գաղտնիության իրավունքը։

Տվյալների հավաքագրում

Օգտատիրոջ անձնական տվյալները օգտագործում ենք միայն համաձայն կարգի: Կայքը չի տրամադրում Ձեր որևէ անձնական տվյալ երրորդ կողմին՝ առանց Ձեր հատուկ համաձայնության։ Կայքը կարող է հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները. անուն-ազգանունը, հասցեն, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, վճարային տվյալներ, կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, առաքման հասցեն, այլ լրացուցիչ տեղեկություններ, օնլայն խորհրդատուի հետ և/կամ հետադարձ կապի միջոցով նամակագրությունը։

Տվյալների օգտագործում

Nareni ինտերնետ-խանութը հավաքագրում է Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

  • Հաստատելու Ձեր ինքնությունը։
  • Կայքում Ձեր կողմից առք և վաճառք իրականացնելու համար։
  • Զանգի կամ էլ. փոստի միջոցով հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր պատվեր(ներ)ի վերաբերյալ տարբեր տեղեկությունների ճշտման կամ փոփոխության մասին տեղեկացնելու համար։
  • Սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, տարատեսակ առաջարկների (եթե բաժանորդագրված եք) և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում։

Անձնական տվյալների վերահսկում

Դուք կարող եք Ձեր անձնական տվյալների հավաքագրումը կամ օգտագործումը սահմանափակել հետևյալ եղանակներով.

  • Եթե Դուք նախապես տվել եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալները կայքում գովազդային առաջարկների, նորությունների դեպքում օգտագործելու համար, Դուք կարող եք ցանկացած պահի տեղեկացնել Ձեր որոշման փոփոխման մասին՝ էլ․ նամակի միջոցով:
  • Մենք երրորդ անձանց չենք վաճառելու, փոխանցելու Ձեր անձնական տվյալները՝ բացառությամբ դեպքերի, երբ առկա է Ձեր թույլտվությունը:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.